44 նահատակ և վիրավոր Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակման ժամանակ
Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումների հետևանքով նահատակվել ու վիրավորվել են առնվազն 44 պաղեստինցիներ:
Համաձայն Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման, Գազայում Պաղեստինի կառավարության մամլո ծառայության պետ Սալամա Մաարուֆը, երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Կիրակի գիշերվանից մինչև երեքշաբթի օրը, Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել են 14 պաղեստինցիներ և ավելի քան 30 ուրիշներ վիրավորվել են»:
«Սիոնիստական ռեժիմը վերջին օրերին 150 ավիահարված է իրականացրել, որոնց հետևանքով ռմբակոծվել են 80 հաստատություններ, այդ թվում՝ մի քանի պետական, բնակելի շենքեր, քաղաքացիական կենտրոններ, լրատվական հաստատություններ, հողագործական տարածքներ ու դիմադրության զորակայաններ: