Իսրայելի պատերազմի նախարարը հրաժարական է տվել
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը Գազայում Դիմադրության խմբերի դիմաց վերջին ձախողումների հետևանքով հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը:
Հղում անելով «Պաղեստին Ալ-Յոմ» լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Լիբերմանն այսօր թողել է իր պաշտոնը և արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ է արել:
Նշվում է, որ Լիբեմանը դեմ էր Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն Պաղեստինի ժողովրդի ու Դիմադրության ուժերի խիզախ պայքարն այդ ռեժիմին ստիպեց ընդունել հրադադարը:
Ի դեպ Սիոնիստական ռեժիմի 10-րդ հեռուստաալիքի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ եթե Լիբեմանը հրաժարական տա, Սիոնիստական ռեժիմի Քնեսեթը (խորհրդարանը) հրատապ կլուծարվի և առաջիկա ամիսների ընթացքում նոր ընտրություններ տեղի կունենան:
Սիոնիստական ռեժիմի 20-րդ հեռուստաալիքը ևս Լիբերմանի հրաժարականը մեծ ձեռքբերում համարեց Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման(ՀԱՄԱՍ) համար: