Դիմադրությունը լիովին պատրաստ է դիմակայել սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100762-Դիմադրությունը_լիովին_պատրաստ_է_դիմակայել_սիոնիստական_ռեժիմին
Թեհանում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, նշելով, որ Գազայում Դիմադրության հաղթանակը պարզ ու բացահայտ ուղերձներ փոխանցեց Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին, ասել է.«Դիմադրությունը մշտապես պատրաստ է դիմակայել սիոնիստական ռեժիմին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2018 08:50 Asia/Tehran
  • Դիմադրությունը լիովին պատրաստ է դիմակայել սիոնիստական ռեժիմին

Թեհանում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, նշելով, որ Գազայում Դիմադրության հաղթանակը պարզ ու բացահայտ ուղերձներ փոխանցեց Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին, ասել է.«Դիմադրությունը մշտապես պատրաստ է դիմակայել սիոնիստական ռեժիմին»:

Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին, հինգշաբթի երեկոյան Իրանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծելով, որ պետք է ամբողջությամբ վերջ տալ պաղեստինցիների վրա սիոնիստների հարձակումներին, հավելել է.«Պաղեստինցիները դիմակայում են ցանկացած ագրեսիային և  համարժեք պատասխան  են տալիս ագրեսորներին »:

Նշելով, որ վերջին օրերին Գազայում Դիմադրությունը երկու կարևոր հաղթանակ է արձանագրել, Ղոդումին հստակեցրել է.«Առաջին՝ Դիմադրությունը թույլ չտվեց թշնամին փոխի խաղի կանոնները ,երկրորդ՝  ձախողման մատնեց սիոնիստների զսպման համակարգը»:

Պատասխանելով սիոնիստների վերջերս կատարած ոճրագործություններին,Պաղեստինի Դիմադրության ուժերը 500 հրթիռ ու ռակետ են կրակել Գազայի սահմանամերձ տարածքներում գտնվող սիոնիստներով բնակեցված ավանների ուղղությամբ: Երկաթե գմբեթ կոչվող սիոնիստական ռեժիմի հրթիռային համակարգին չի հաջողվել կասեցնել այս հարձակումները: