Իրաքի նախագահ.«Վճռակամությամբ ձգտում ենք Իրանի հետ հարաբերությունների ամրապնդմանը»
Իրաքի նախագահն ասել է, որ իր երկիրը վճռակամությամբ ձգտում է Իրանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և տնտեսական համագործակցությունների ընդլայնմանը:
Կիրակի օրը, իր թուիթերյան էջում, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը գրել է, որ մշակութային ու հասարակական ոլորտներում պատմական հարաբերությունները կապում են Իրանին ու Իրաքին:
Իրաքի նախագահը նշել է, որ իր երկիրը իսլամական ու արաբական հարևան պետությունների հետ հատուկ հարաբերություններ ունենալով, առանցքային դեր կարող է ունենալ տարածաշրջանային մի կազմակերպության ստեղծման ուղղությամբ, որը հիմնված է լինելու ազգային ինքնիշխանության հարգման, տնտեսական համագործակցության վրա և միտված է լինելու վերջ դնել տարածաշրջանային բախումներին:
Տարածաշրջանային այցի շրջանակում, շաբաթ օրը, Իրաքի նախագահն Իրան է այցելել և հանդիպում է ունեցել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի, նախագահի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, խորհրդարանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
Նախքան Թեհրան այցելելը Իրաքի նախագահն այցելել է ԱՄԷ, Քուվեյթ և Հորդանան: