Սիրիացի դիվանագետը ընդգծել է Սիրիայի ժողովրդի որոշումը Սահմանադրության վերաբերյալ
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը շեշտել է.«Սահմանդրություն այն խնդիրն է, որ սիրիացիները պետք է որոշում կայացնեն դրա վերաբերյալ»:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշշար Ջաաֆարին ԱԽ-ի նիստում ասել է.«Սահմանադրության հարցում Սիրիան առաջնորդվում է ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հիմունքներով»:
Այս նիստի ընթացքում Բաշշար Ջաաֆաին մի անգամ ևս ընդգծել է Սիրիայի սահմանադրության քննարկման կոմիտեի ձևավորման գաղափարի հարցում Իրանի ու ՌԴ-ի կարևոր դերակատարությունը:
Որպես հրադադարի ռեժիմի ապահովման երաշխավորներ, Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան փորձում են ելքեր գտնել Սիրիայի 8-ամյա պատերազմը վերջ տալու համար և մինչ այժմ կարողացել են սիրիացի-սիրիացի բանակցությունների ձևաչափով իրար շուրջ հավաքել Սիրիայի կառավարության կողմնակիցներին ու ընդդիմադիրներին:
Երեք երկրների այս քայլը միջազգյին ամենաազդեցիկ փորձն է սիրիական ճգնաժամին վերջ տալու համար: