Եմենում թերսնումից մահացել է շուրջ 85 հազար երեխա
(last modified Thu, 22 Nov 2018 13:26:45 GMT )
Նոյեմբեր 22, 2018 16:56 Asia/Tehran
  • Եմենում թերսնումից մահացել է շուրջ 85 հազար երեխա

Երեխաների փրկության միջազգային կազմակերպություն՝ Save the Children-ը տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացված հարձակումների սկզբից ի վեր, այդ երկրում զոհվել է շուրջ 85 հազար երեխա:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Save the Children միջազգային կազմակեպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Բրիտանիայում, իր վերջին զեկույցում հայտարարել է.«Հավանական է, որ 85 հազար նախադպրոցական տարիքի երեխաներ մահացել են Սաուդյան կոալիցիայի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած թերսնումից»: 

Զեկույցում ասված է.«Եմենում ռումբով ու գնդակով զոհված յուրաքանչյուր երեխայի դիմաց տասնյակ երեխաներ էլ մահանում են թերսնման հետևանքով»:

«Եմենում պատերազմը հանգեցրել է երկրում սննդի պակասի, շատ մարդիկ ուտելիք չունեն։ Միաժամանակ, լինում են համաճարակների բռնկումներ՝ խոլերա, մալարիա և այլն։ Այս գործոնները հանգեցնում են  երկրում թերսնուցման տարածվան». ասված է զեկույցում:

Save the Children միջազգային կազմակեպության  զեկույցն այն դեպքում է հրապարակվել, երբ վավերագրական տվյալները վերաբերում են  2016 թվականին Եմենում պատերազմի հետևանքով զոհվածների թվաքանակի մասին ներկայացված ՄԱԿ-ի զեկույցներին, որոնց համաձայն ավելի քան 10 հազար եմենցի է զոհվել այդ պատերազմի ընթացքում:

ՄԱԿ-ի զեկույցներում տվյալներ չկան թերսնման հետևանքով զոհվածների թվի մասին, բայց այդ կազմակերպությունը 2018 թվականի հոկտեմբերին հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է,որ Եմենի բնակիչների կեսը, այսինքն մոտ 14 միլիոնը, գտնվում է սովի եզրին և  լիովին կախված է մարդասիրական օգնություններից: