Հալեպում քիմիական հարձակման վիրավորների թիվն աճել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101130-Հալեպում_քիմիական_հարձակման_վիրավորների_թիվն_աճել_է
Հալեպի «Ալ-Խալեդիա» և «Ալզահրա» բնակավայրերի ուղղությամբ գրոհայինների արձակած հրթիռների հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի, որոնց թվում կանայք և երեխաներ կան:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2018 07:36 Asia/Tehran
  • Հալեպում քիմիական հարձակման վիրավորների թիվն աճել է

Հալեպի «Ալ-Խալեդիա» և «Ալզահրա» բնակավայրերի ուղղությամբ գրոհայինների արձակած հրթիռների հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի, որոնց թվում կանայք և երեխաներ կան:

Շաբաթ երեկոյան Հալեպի բնակելի շրջանները ահաբեկիչները հրետանակոծել են քլոր պարունակող հրթիռներով:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Հալեպում ահաբեկիչների հրետակոծության հետևանքով հոսպիտալացված են մեծ թվով քաղաքացիներ:

Ահաբեկիչներն ավելի վաղ քիմիական հարձակումներ էին իրականացրել Սիրիայի տարբեր տարածքներում, այդ թվում՝ Խան Շեյխունում և Արևելյան Ղութայում և փորձել էին Դամասկոսին ներկայացնել  այդ հարձակումներ պատասխանատու, Սիրիայի դեմ ռազմական հարձակման պատրվակ ստեղծելով արևմուտքի համար: