Սիրիայում խոցվել է Սիոնիստական ռեժիմին պատկանող ռազմական ինքնաթիռ
Նոյեմբեր 30, 2018 03:10 Asia/Tehran
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում խոցել են Սիոնիստական ռեժիմին պատկանող ռազմական ինքնաթիռ:
«Ալ-Ալամ» հեռուստակայանը, հղում կատարելով Սիրիայում զինվորական աղբյուրների հաղորդել է, որ Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը հինգշաբթի գիշեր Դամասկոսի մերձակա «Ալ-Քեսվա»-ի տարածքի երկնքում կրակել են ագրեսորների ուղղությամբ, որի հետևանքով կործանվել են Սիոնիստական ռեժիմի բանակին պատկանող մեկ ռազմական ինքնաթիռ և չորս հրթիռներ:
Զինվորական աղբյուրներից մեկը Ռուսաստանի «Սպուտնիկ» լրատվական գործակալությանն ասել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգն ընդունակ է ամենաբարձր ճշգրտությամբ խոցել ցանկացած թիրախ և նախքան թիրախին հարվածելը կործանել է թշնամու հրթիռները:
Պիտակ