Թել Ավիվում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ կանանց նկատմամբ գործադրվող բռնությունների
Մեծ թվով իսրայելցիներ Թել Ավիվի Ռաբին հրապարակում բողոքի ցույցեր են անցկացրել՝ ընդդեմ կանանց նկատմամբ գործադրվող բռնությունների ու հանցագործությունների:
Օկուպացված Պաղեստինի բնակիչներ, հասարակական ակտիվիստներ և զոհված կանանց տասնյակ մերձավորներ, երեքշաբթի օրը Թելա Ավիվում բողոքի ցույցեր անցկացնելով դատապարտել են կանանց նկատմամբ իրականացվող բռնություններն ու բռնաբարությունները:
Ըստ հաղորդման, երեքշաբթի օրը տասնյակ կազմակերպություններ, դպրոցներ ու քաղաքապետարանի նման կառույցներ, ի նշան բողոքի կանանց նկատմամբ գործադրվող բռնության դեմ, գործադուլ են հայտարարել:
Ակցիաները սկսվել են այս շաբաթվա սկզբից և երեքշաբթի օրը հասել են բարձրակետին:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018 թվականի տարեսկզբից մոտ 24 կին է սպանվել Պաղեստինի օկուպացված տարածքներում:
Վերջերս լուսանկարներ են հրապարակվել կանանց սեռական բռնության վերաբերյալ, մասնավորապես Իսրայելի կին զինվորների շրջանում, ինչը Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում բողոքի լայն ալիք է բարձրացրել: