Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները վախենում են պաղեստինցիների դիմադրողական գործողություններից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101931-Սիոնիստական_ռեժիմի_պաշտոնյաները_վախենում_են_պաղեստինցիների_դիմադրողական_գործողություններից
Սիոնիստական ռեժիմի հրաժարական տված պատերազմի նախարարը մտահոգություն է հայտնել պաղեստինցիների դիմադրողական գործողությունների ավելացման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2018 14:58 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները վախենում են պաղեստինցիների դիմադրողական գործողություններից

Սիոնիստական ռեժիմի հրաժարական տված պատերազմի նախարարը մտահոգություն է հայտնել պաղեստինցիների դիմադրողական գործողությունների ավելացման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը, Սիոնիստական ռեժիմի հրաժարական տված պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը, հինգշաբթի օրը, արձագանքելով Հորդանան գետի արևմտյան ափին և բռնագրավված Երուսաղեմում պաղեստինցիների իրականացրած դիմադրողական գործողություններին, ասել է.«Սիոնիստական ռեժիմի դեմ  Ռամալլահի և Օֆրայի գործողությունները, Նեթանյահուի կառավարության ուղղակի անկարողությունն են ցույց տալիս ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում»:

Ռամալլահի արևելքում պաղեստինցիների այսօր իրականացրած հակասիոնիստական գործողություններում, սպանվել ու վիրավորվել են չորս սիոնիստներ:

Օֆրայի գործողություներում ևս Սալեհ Ալ-Բարղուսին պաղեստինյան մի ավտոմեքենայից կրակ է բացել Ռամալլահ քաղաքի Օֆրա ավանի մոտ գտնվող սիոնիստ ավանաբնակների տեղափոխող մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է 11 սիոնիստ:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ բռնագրավված Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի զորայինները, պաղեստինցիների դիմադրողական գործողությունների վախից բերվել են մարտական պատրաստության:

Սիոնիստական ռեժիմի զորայինները նաև ձերբակալել են 22 պաղեստինցիների ,որոնց մեծ մասը ազատ արձակված գերիներն են  եղել: