Հայկական պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նախագահին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102105-Հայկական_պատվիրակությունը_հանդիպել_է_Սիրիայի_նախագահին
Հայաստանի առևտրականների ու Հայաստանում բնակվող սիրիահայերի պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի  հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2018 03:50 Asia/Tehran
  • Հայկական պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նախագահին

Հայաստանի առևտրականների ու Հայաստանում բնակվող սիրիահայերի պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի  հետ:

«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն ՍԱՆԱ-ին հաղորդել է, որ հայաստանցի առևտրականները հանդիպման ժամանակ Բաշար Ասադի խոսել են Հայաստանում բնակվող սիրիահայերի  համագործակցությամբ Սիրիայի վերակառուցման շուրջ:

Հանդիպման ժամանակ, Բաշար Ասադը ողջունել է Սիրիայի վերակառուցմանն ուղղված Հայաստանի աջակցությունը:

Սիրիայի նախագահը կիրակի օրը նաև ընդունել է Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները, նաև զրուցել են Սիրիայի ու տարածաշրջանի զարգացումների շուրջ: