Կատարը ԵՄ-ին կոչ է արել ճնշում գործադրել Արաբիայի վրա
Կատարի Մարդու իրավունքների ազգային կոմիտեի նախագահը ԵՄ-ին կոչ է արել Կատարի դեմ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ ավելի խիստ ճնշումներ գործադրել Արաբիայի վրա:
Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, Կատարի Մարդու իրավունքների ազգային կոմիտեի նախագահ Ալի Բեն Սամիխ Ալ-Մարրին ավստրիական «Ստանդարտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Կատարի ճգնաժամը սկսվելուց և այդ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանվելուց հետո Արաբիայում անհետացել են Կատարի չորս քաղաքացիներ»:
Կատարի Մարդու իրավունքների ազգային կոմիտեի նախագահն անդրադառնալով հարցին ՄԱԿ-ի միջամտությանը հավելել է. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի հետ հանդիպումից հետո կատարցի քաղաքացիներից մեկը վերջերս ազատ արձակվեց, սակայն մյուս երեքի ճակատագիրը Սաուդյան Արաբիայում անհայտ է մնում»:
Արաբիան, Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը 2017 թվականի հունիսի 5-ին Կատարին ահաբեկչությանը հովանավորելու մեջ մեղադրելով խզեցին այդ երկրի հետ հարաբերությունները և փակեցին Կատարի հետ իրենց ծովային, ցամաքային ու օդային սահմանները:
Հիշյալ երկրները Կատարի հետ հարաբերությունները վերսկսելու համար 13 նախապայման ներկայացրեցին, որոնցից յուրաքանչյուրի գործադրումը հարցականի տակ կտաներ Կատարի ինքնիշխանությունը: