Իրաքի ՆԳ նախարարությունը կանխել է սոցցանցերում տասնյակ ահաբեկչական նախագծերի իրականացումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102412-Իրաքի_ՆԳ_նախարարությունը_կանխել_է_սոցցանցերում_տասնյակ_ահաբեկչական_նախագծերի_իրականացումը
Իրաքի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կանխել է սոցիալական ցանցերում ԻԼԻՊ սիոնիստական-թաքֆիրական խմբավորումների տասնյակ նախագծերի իրականացումը: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 14:46 Asia/Tehran
  • Իրաքի ՆԳ նախարարությունը կանխել է սոցցանցերում  տասնյակ ահաբեկչական նախագծերի իրականացումը

Իրաքի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կանխել է սոցիալական ցանցերում ԻԼԻՊ սիոնիստական-թաքֆիրական խմբավորումների տասնյակ նախագծերի իրականացումը: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Իրաքի ՆԳ նախարարության խոսնակ Սաադ Մաանը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Նախարարության տեխնոլոգիաների և տեղեկատվության վարչության հատուկ  տեխնիկական թիմը, սոցցանցերում փակել է ահաբեկչական խմբավորումներին պատկանող 88 օգտատերերի էջերը»:

Ըստ հաղորդման, Ֆեյսբուք, Թուիթեր և Ինստագրամ սոցիալական ցանցերում ԻԼԻՊ սիոնիստական-թաքֆիրական խմբավորումները զենք էին վաճառում: ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն իրենց քայլերը համակարգում էին սոցիալական ցանցերի միջոցով:

Նրանք Իրաքի տարբեր շրջաններում իրենց գործակալների միջոցով ահաբեկչական շատ գործողություններ են իրականացրել: