Իրաքի ՆԳ նախարարությունը կանխել է սոցցանցերում տասնյակ ահաբեկչական նախագծերի իրականացումը
Իրաքի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կանխել է սոցիալական ցանցերում ԻԼԻՊ սիոնիստական-թաքֆիրական խմբավորումների տասնյակ նախագծերի իրականացումը: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Իրաքի ՆԳ նախարարության խոսնակ Սաադ Մաանը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Նախարարության տեխնոլոգիաների և տեղեկատվության վարչության հատուկ տեխնիկական թիմը, սոցցանցերում փակել է ահաբեկչական խմբավորումներին պատկանող 88 օգտատերերի էջերը»:
Ըստ հաղորդման, Ֆեյսբուք, Թուիթեր և Ինստագրամ սոցիալական ցանցերում ԻԼԻՊ սիոնիստական-թաքֆիրական խմբավորումները զենք էին վաճառում: ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն իրենց քայլերը համակարգում էին սոցիալական ցանցերի միջոցով:
Նրանք Իրաքի տարբեր շրջաններում իրենց գործակալների միջոցով ահաբեկչական շատ գործողություններ են իրականացրել: