Սիրիական բանակը մտել է Մանբիջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102523-Սիրիական_բանակը_մտել_է_Մանբիջ
Սիրիայի բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2018 12:53 Asia/Tehran
  • Սիրիական բանակը մտել է Մանբիջ

Սիրիայի բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը

Սիրիայի բանակի գլխավոր շտաբը հայտնել է, որ արձագանքելով Մանբիջի բնակչության կոչին, սիրիական բանակը մտել է Մանբիջ ու այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Հայտարարության մեջ նշվում է, որ սիրիացիները պետք է կրկնապատկեն ջանքերը երկրի ինքնիշխանության պահպանման համար:

«Սիրիայի ԶՈւ-ն երաշխավորում է Սիրիայի բոլոր քաղաքացիների ու տվյալ տարածքում գտնվող բոլորի անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի կառավարությունը օրերս հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ: Այդ տարածքներում գտնվող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (YPG)  խմբավորումն այդ ժամանակ կոչ էր արել Սիրիայի կառավարությանը աջակցել իրենց թուրքական ԶՈւ-ի դեմ դիմակայության գործողություններում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն դեկտեմբերի 12-ին տեղեկացրել էր, արևելյան Եփրատում ռազմական Թուրքիայի բանակի գործողությունների մեկնարկի մասին: