Սիոնիստ զավթիչները հարձակվել են Ղոդսի և Հորդանան գետի արևմտյան ափի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102620-Սիոնիստ_զավթիչները_հարձակվել_են_Ղոդսի_և_Հորդանան_գետի_արևմտյան_ափի_վրա
Պաղեստինյան աղբյուրները տեղեկացրել են, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի վրա և ձերբակալել են Պաղեստինի մի խումբ քաղաքացիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2018 14:52 Asia/Tehran
  • Սիոնիստ զավթիչները հարձակվել են Ղոդսի և Հորդանան գետի արևմտյան ափի վրա

Պաղեստինյան աղբյուրները տեղեկացրել են, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի վրա և ձերբակալել են Պաղեստինի մի խումբ քաղաքացիների:

Ղոդսը (Երուսաղեմը)  բռնագրավող ռեժիմի զորայինները կիրակի օրը հարձակվել են Նաբլոսի Էրաղ Բուրին գյուղի, Թալ և Ֆուրիկ ավանների, Ալ-Խալիլի , Բեթղեհամեմի , Ռամալլահի և բռնագրավված Ղոդսի  վրա:

Հարձակվելով Նաբլոսի Էրաղ Բուրին գյուղի վրա, Ղոդսը բռնագրավող ռեժիմի պարեկային խմբերը տեղակայվել են գյուղխորհրդի շենքի մերձակա տարածքում: 

Սիոնիստական զորայինները նաև հարձակվել են Ալ-Խալիլի հարավում գտնվող Յաթայի արևելյան Ալ-Հադիդիա թաղամասում գտնվող Մոհամմեդ Աբդոլհամիդ Հերբի և Նաիմ Մոհամմեդ Շենարանի բնակարանների վրա:  Խուզարկել են բնակարանները և ծեծի են ենթարկել  բնակիչներին: