Ամերիկյան կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել են մի խումբ սիրիացիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102770-Ամերիկյան_կոալիցիայի_ավիահարվածի_հետևանքով_զոհվել_են_մի_խումբ_սիրիացիներ
Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգի մերձակա տարածքների դեմ ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի ռազմական ինքնաթիռների ավիահարվածի հետևանքով, զոհվել է առնվազն 11 սիրիացի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2019 03:49 Asia/Tehran
  • Ամերիկյան կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել են մի խումբ սիրիացիներ

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգի մերձակա տարածքների դեմ ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի ռազմական ինքնաթիռների ավիահարվածի հետևանքով, զոհվել է առնվազն 11 սիրիացի:

Համաձայն Սիրիայի լրատվական պաշտոնական գործակալություն ՍԱՆԱ-ի հաղորդման, ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Դեյր-էլ-Զորի արվարձանում գտնվող «Ալ-Շաաֆա» քաղաքավանը, որի հետևանքով վիրավորվել են նաև մի քանի խաղաղ քաղաքացիներ:

2018 թվականի դեկտեմբերին էլ Դեյր-էլ-Զոր նահանգի գյուղերից մեկի դեմ ամերիկյան կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվեց 17 խաղաղ քաղաքացի:

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին շաբաթների ընթացքում բազմիցս ռմբակոծել են Դեյր-էլ-Զոր  նահանգի տարբեր տարածքներն, այդ թվում՝ Հաջին քաղաքը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ:

Այս հարձակումներից որոշների ժամանակ ամերիկյան կոալիցիան օգտվել է ֆոսֆորային ռումբերից: