Բողոքի ցույցեր Ալ-Հոդայդայում՝ ի նշան բողոքի Սաուդյան կոալիցիայի դեմ
Հազարավոր մարդիկ, Ալ-Հոդայդա քաղաքում (Եմենի արեւմուտքում) բողոքի ցույց են անցկացրել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ Շվեդիայի համաձայնագրի ձախողման կապակցությամբ:
Ալ Հոդայդա նավահանգստում հրադադար հաստելու կապակցությամբ Շվեդիայում կայացած համաձայնագրից շուրջ մեկ ամիս հետո, չնայած Անսարոլլահի շարժման և Եմենի բանակի կողմից հավատարմությանը հրադադարի ռեժիմին, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կոալիցիայի ագրեսորները խախտում են այդ համաձայնությունը:
«Մասայրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ալ-Հոդայդա քաղաքում, հազարավոր ցուցարարներ ուրբաթ օրը պահանջել են լիովին իրականացնել Ստոկհոլմի համաձայնագիրը:
Ալ-Մայադին ցանցին տված հարցազրույցում, Անսարալլահ շարժման քաղաքական խորհրդի անդամ Աբդուլ Վահաբ ալ-Մահբաշին ասել է.-«Սաուդյան ագրեսոր կոալիցիան մինչ օրս իր զորքերը դուրս չի բերել Ալ-Հոդայդա նավահանգստից և շարունակում է հրադադարի խախտումը»: