Կատարի ԱԳՆ.«Տարածաշրջանը փոխադարձ հարգանքի հիման վրա ժողովուրդների երկխոսության կարիք ունի»
Կատարի ԱԳ նախարարն ասել է.«Տարածաշրջանը ներկայումս փոխադարձ հարգանքի ու շահերի հիմամբ ժողովուրդների իրական զարգացման և նրանց միջև երկխոսության հաստատման կարիք ունի»: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
Նշելով, որ տարածաշրջանը ճգնաժամ հարուցելու և ենթադրյալ թշնամու կարիք չունի, Կատարի ԱԳ նախարար Մոհամմադ Բին Աբդոլռահմանն ասել է.«Ժողովուրդների ձեռքբերումների ու իրավունքների պահպանումը և նրանց կարողությունների ի գործ դնելը ավելի լավ է քան զուր ճգնաժամերի մեջ նրանց ներքաշելը»:
Արաբիան, Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը 2017 թվականի հունիսի 5-ին Կատարին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ, իրենց հարաբերությունենրը խզել են այդ երկրի հետ և փակել են Կատարի հետ իրենց ցամաքային, ծովային ու օդային սահմանները:
Դոհան մշտապես հերքել է պատժամիջոցներ կիրառող երկրների պնդումները: