Սիրիան բարձր է գնահատել թաքֆիրական խմբավորումների նկատմամբ Իրանի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102908-Սիրիան_բարձր_է_գնահատել_թաքֆիրական_խմբավորումների_նկատմամբ_Իրանի_դիրքորոշումը
Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալը բարձր է գնահատել թաքֆիրական խմբավորումների նկատմամբ Իրանի արժեքավոր դիրքորոշումը: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2019 14:45 Asia/Tehran
  • Սիրիան բարձր է գնահատել թաքֆիրական խմբավորումների նկատմամբ Իրանի դիրքորոշումը

Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալը բարձր է գնահատել թաքֆիրական խմբավորումների նկատմամբ Իրանի արժեքավոր դիրքորոշումը: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Այսօր Թեհրանում ընթացող «Պաշտպանություն և անվտանգություն արևմտյան Ասիայում» թեմայով միջազգային համագումարում ունեցած ելությում, նշելով, որ իմպերիալիզմը չի կարողանում տեսնել Սիրիայի առաջընթացը, Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մահմուդ Ալ-Շավան ասել է. «Սիրիան բոլոր դժվարություններով հանդերձ շարունակում է հավատարիմ մնալ Դիմադրության առանցքին»:

Ընդգծելով, որ ԻԼԻՊ-ի և «Ալ-Նուսրա»-ի նման թաքֆիրական խմբավորումները Սիրիայում գործում են Սիոնիստական ռեժիմի ցանկության շրջանակում, Ալ-Շավան  հավելել է. «Նրանք  հրահրելով ազգամիջյան տարաձայնություններ, փորձեցին քաղաքացիական պատերազմ սանձազերծել Սիրիայում և թուլացնել Դիմադրության առանցքը,  սակայն ձախողեցին»:

Այսօր Թեհրանում իր աշխատանքն է սկսել «Պաշտպանություն և անվտանգություն Արևմտյան Ասիայում» թեմայով միջազգային համագումարը՝ Ասիայի ու Եվրոպայի քաղաքական, պաշտպանական ու անվտանգության ոլորտների գործիչների ու փորձագետների մասնակցությամբ: