Սիոնիստների հարձակումը օկուպացված տարածքներում քրիստոնյաների խաղաղ ցույցերի վրա
Արաբ քրիստոնյաները Հայֆա քաղաքի թանգարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել Հիսուսին վիրավորող պատկերների ցուցադրման դեմ:
Ցույցը ցրվել է Սիոնիստական ռեժիմի ոստիկանության միջամտությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, oկուպացված տարածքներում բնակվող բողոքարար արաբ քրիստոնյաները, կարգախոսներ վանկարկելով, դատապարտել են բոլոր կրոնների հետևորդների և կրոնական սրբությունների հանդեպ վիրավորանքը: Նրանք պահանջել են Հայֆայի թանգարանից հեռացնել Քրիստոսին և Մարիամ Աստվածածնին վիրավորող բոլոր պատկերներն ու արձանները:
Սիոնիստական զորքերը, բողոքարար քրիստոնյաներին ցրելու համար օգտագործել են ձայնային ռումբեր և արցունքաբեր գազ:
Զեկույցի համաձայն, Հայֆայի թանգարանում ցուցադրվել են Մարիամի և Քրիստոսի ծաղրանկարները, ոինչը առթել է օկուպացված տարածքների քրիստոնյաների զայրույթիը:
Օկուպացված տարածքների արաբ քրիստոնյաները ապրում են Ալ-Նասրա, Հայֆա, Աքքա քաղաքներում և Ալ-Ջալիլ գյուղում: Նրանք տառապում են ծանր սոցիալական, տնտեսական և քաղաքական խտրականությունից: