Սիրիացի փախստականները վերադարձել են իրենց տները
Հունվար 14, 2019 10:26 Asia/Tehran
Սիրիացի պաշտոնատարները հայտարարել են, որ վերջին երկու օրերի ընթացքում ավելի քան հազար սիրիացիներ վերադարձել են իրենց քաղաքները, որոնք բանակի վերահսկողության տակ են գտնվում:
Սիրիայի բանակի կողմից ահաբեկիչների գրաված քաղաքները վերահսկողության տակ առնելուց հետո, մեծ թվով փախստականներ վերադառնում են իրենց գյուղերն ու քաղաքները:
Սիրիայի փախստականներին ընդունող ռուսական կենտրոնն անցած օրը հայտարարել է, որ վերջին 24 ժամերի ընթացքում ավելի քան 1400 սիրիացի փախստականներ Լիբանանից ու Հորդանանաից Սիրիա են վերադարձել:
Սիրիայում ութ տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով, ավելի քան 12 միլիոն սիրիացիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:
Պիտակ