Սիրիայի վարչապետն իրանական ընկերություններին կոչ է արել մասնակցել այդ երկրի վերակառուցմանը
Սիրիայի վարչապետն ասել է. «Դամասկոսը ողջունում է Սիրիայի վերակառուցման փուլում ներդրման բոլոր բնագավառներում իրանական ընկերությունների լայն մասնակցությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի վարչապետ Էըմադ Խամիսը երեքշաբթի օրը Դամասկոսում Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթ Փիշեի հետ հանդիպման ժամանակ, հավելել է. «Սիրիայի վերակառուցման գործին Իրանի մասնակցությունը կարող է երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալը բարձրացնել երկու ժողովուրդների ակնկալած մակարդակին»,:
«Սիրիան Իրանի հետ համագործակցության շարունակվելը գնահատում է երկու ժողովուրդների շահերի շրջագծում»,-ընդգծել է Խամիսը:
Հանդիպման ժամանակ Հեշմաթոլլահ Ֆալահաթ Փիշեն ասել է. «Իրանը կշարունակի Սիրիայի հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումը, ստորագրված համաձայնագրերի գործադրումն ու նաև նոր այդ երկրի հետ նոր համաձայնագրերի ստորագրումը»:
Հեշմաթոլլահ Ֆալահաթ Փիշեի գլխավորությամբ Իրանի խորհրդարանական պատվիրակությունն այս այցի շրջանակներում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմի, խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ֆեյսալ Ալ-Խորիի և վարչապետ Էըմադ Խամիսի հետ: