ԱՊԼ-ն տեղեկացրեց Սիրիայի՝ այդ միություն վերադառնալու մասին
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարը տեղեկացրեց Սիրիայի՝ այդ միություն վերադառնալու մասին:
ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, ԱՊԼ-ի տնտեսական նստաշրջանին մասնակցելու նպատակով Բեյրութ ուղևորված Ահմեդ Աբոլղիզն այդ միությունում Սիրիայի անդամակցության վերականգնման մասին ասաց. «Դրա հետ արաբական բոլոր երկրների համաձայնության դեպքում, այդ պահանջն առանց ձգձգվելու, իրականություն կդառնա»:
2011 թվականին Սիրիայում ճգնաժամ սկսվելուց հետո, ԱՊԼ-ն Էմիրությունների և Արաբիայի ճնշման ներքո առկախեց ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցությունը և արաբական շատ երկրներ, փակելով Դամասկոսում իրենց դեսպանատները, խզեցին այդ երկրի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունները:
Այսօր՝ ահաբեկիչների դեմ Բաշար Ասադի կառավարության արձանագրած հաղթանակից և Սիրիայում արաբական-արևմտյան սադրանքի ձախողումից հետո, ԱՊԼ-ն և արաբական ու տարածաշրջանի շատ երկրներ շտապում են վերականգնել Սիրիայի հետ հարաբերությունները և վերաբացել Դամասկոսում իրենց դեսպանատները: