Սիրիայի դեմ ավիահարվածները վնաս են հասցնում տարածաշրջանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածները վտանգում են տարածաշրջանի կայունությունը:
Ստեֆան Դուժարիկը երկուշաբթի օրը պատասխանելով Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածների կապակցությամբ ԻՌՆԱ-ի թղթակցի հարցին ասել է. «Այս հարձակումները վտանգում են տարածաշրջանի կայունությունն ու կողմերի միջև հաստատված երկարատև հրադադարը»:
Դուժարիկը հավելել է, որ տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար, կապի մեջ է իսրայելական ուժերի և Սիրիայի իշխանությունների հետ:
Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները երկուշաբթի վաղ առավոտյան հարձակում են իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի դեմ: Համաձայն Սիրիայի ԶԼՄ-ների հաղորդման, այդ երկրի ՀՕՊ-ը հետախուզել ու խոցել է մի քանի հրթիռներ:
Սիոնիստական ռեժիմը, ոտնահարելով միջազգային օրենքները, միայն 2019 թվականի հունվար ամսին երեք անգամ հրթիռակոծել է Սիրիայի տարածքը: