Սիրիայի դեմ ավիահարվածները վնաս են հասցնում տարածաշրջանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103525-Սիրիայի_դեմ_ավիահարվածները_վնաս_են_հասցնում_տարածաշրջանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածները վտանգում են տարածաշրջանի կայունությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2019 02:49 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ ավիահարվածները վնաս են հասցնում տարածաշրջանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածները վտանգում են տարածաշրջանի կայունությունը:

Ստեֆան Դուժարիկը երկուշաբթի օրը պատասխանելով Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածների կապակցությամբ ԻՌՆԱ-ի թղթակցի հարցին ասել է. «Այս հարձակումները վտանգում են տարածաշրջանի կայունությունն ու կողմերի միջև հաստատված երկարատև հրադադարը»:

Դուժարիկը հավելել է, որ տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար, կապի մեջ է իսրայելական  ուժերի և Սիրիայի իշխանությունների հետ:

Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները երկուշաբթի վաղ առավոտյան հարձակում են իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի դեմ: Համաձայն Սիրիայի ԶԼՄ-ների հաղորդման, այդ երկրի ՀՕՊ-ը հետախուզել ու խոցել է մի քանի հրթիռներ:

Սիոնիստական ռեժիմը, ոտնահարելով միջազգային օրենքները, միայն 2019 թվականի հունվար ամսին երեք անգամ հրթիռակոծել է Սիրիայի տարածքը: