Ամերիկացի հարյուրավոր զորայիններ և զենք փոխադրող 250 բեռնատարներ ժամանել են Սիրիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103680-Ամերիկացի_հարյուրավոր_զորայիններ_և_զենք_փոխադրող_250_բեռնատարներ_ժամանել_են_Սիրիա
Այն պայմաններում, երբ Վաշինգտոնը հայտարարում է, որ մտադիր է հեռանալ Սիրիայից, Human Rights Watch խումբը տեղեկացրել է, որ հարյուրավոր ամերիկացի զորայինների և զենք փոխադրող տասնյակ բեռնատարներ ժամանել են Սիրիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2019 13:14 Asia/Tehran
  • Ամերիկացի հարյուրավոր զորայիններ և զենք փոխադրող 250 բեռնատարներ ժամանել են Սիրիա

Այն պայմաններում, երբ Վաշինգտոնը հայտարարում է, որ մտադիր է հեռանալ Սիրիայից, Human Rights Watch խումբը տեղեկացրել է, որ հարյուրավոր ամերիկացի զորայինների և զենք փոխադրող տասնյակ բեռնատարներ ժամանել են Սիրիա:

Խումբը  հայտարարել է. «Հինգշաբթի երեկոյան, հարյուրավոր ամերիկացի զորայիններ, ամերիկյան կոալիցիային պատկանող զենք ու զինամիջոց փոխադրող 250 բեռնատարների ուղեկցությամբ, մտել են Սիրիայի Հալեպ, Ռաքքա և Ալ-Հասաքա նահանգներ»:

Հունվարի 14-ն Human Rights Watch-ը տեղեկացրել էր, որ տասնյակ ամենագնացներից բաղկացած ԱՄՆ-ի ռազմական մի շարասյուն, Եփրատը Իրաքի Քուրդիստանի տարածքին կապող անցակետով մուտք է գործել  Սիրիայի Դեյր-Էլ-Զոր նահանգ:

Իսկ հունվարի 11-ին նույն խումբը տեղեկացրել էր 150 զրահապատ ամենագնացներ և ռազմական ու լոգեստիկական սարքեր փոխադրող 150 բեռնատարների Սիրիա ժամանելու մասին:

Սիրիայի իշխանությանը կործանելու ուղղությամբ ահաբեկիչների 7-ամյա ջանքերը ձախողելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարեց Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերման մասին: