Իրաքի արտգործնախարար. Իրաքը երբեք չի միանա հակաիրանական բևեռին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103723-Իրաքի_արտգործնախարար._Իրաքը_երբեք_չի_միանա_հակաիրանական_բևեռին
Իրաքի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը երբեք չի միանա հակաիրանական բևեռին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2019 14:34 Asia/Tehran
  • Իրաքի արտգործնախարար. Իրաքը երբեք չի միանա հակաիրանական բևեռին

Իրաքի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը երբեք չի միանա հակաիրանական բևեռին:

«Բաղդադ-Ալ-Յոմ» գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ալի Հաքիմը, շաբաթ օրն ԱՄՆ-ի կողմից հակաիրանական բեւեռին միանալու համար Իրաքի վրա գործադրվող ճնշման վերաբերյալ ասել է, որ  այդ երկիրը չի ընդունում նման պահանջներ, Բաղդադը չեզոք դիրք ունի և չի մտնում տարածաշրջանային  և միջազգային հակամարտությունների մեջ:

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին բազմիցս ընդգծել է, որ  իր երկիրը չի միանա Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին, և  կփորձի ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ, չնայած պատժամիջոցներին:

Ալ-Հաշդ Ալ-Շաաբի կազմակեպության լուծարման մասին ԱՄՆ-ի կողմից Իրաքի վրա գործադրվող ճնծման վերաբերյալ Իրաքի արտաքին գործերի նախարարն ասել է, որ նման դիմումները որեւէ մեկի կողմից որ լինեն մերժվում են, Ալ-Հաշդ Ալ Շաաբին Իրաքի զինված ուժերի կազմում է, և մենք թույլ չենք տա որևէ մեկին միջամտել այս հարցում: