Սիրիան ընդգծել է օտարերկրյան զորայինների այդ երկրից դուրս գալու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103878-Սիրիան_ընդգծել_է_օտարերկրյան_զորայինների_այդ_երկրից_դուրս_գալու_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը կարևորել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի զինված ուժերի այս երկրից դուրս գալու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2019 08:27 Asia/Tehran
  • Սիրիան ընդգծել է օտարերկրյան զորայինների այդ երկրից դուրս գալու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը կարևորել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի զինված ուժերի այս երկրից դուրս գալու անհրաժեշտությունը:

Բաշար Ալ-Ջաաֆարին ԱԽ-ի նիստում հայտարարել է.«Սիրիայում ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի բռանզավթող ուժերի անօրինական ներկայությանը պետք է վերջ  տրվի»:

Ալ-Ջաաֆարին հավելել է.«Այս ուժերը աջակցում են ահաբեկչությանը և խոչընդոտում մարդասիրական գործունեություններին: Ալ-Ռաքբանի ճամբարում նույպես նման իրավիճակի ականատեսն ենք: Այս ճամբարը գտնվում է ԱՄՆ-ի ուժերի անօրինական ներկայության տարածքում»:

Բաշար Ալ-Ջաաֆարին ասել է.«Անօրինական կոալիցիայի հանցագործությունները պետք է վերջ գտնեն: Հանցագործություններ, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են հազարավոր սիրիացիներ՝ մեծամանսությամբ կանայք ու երեխաներ և ոչնչացել են երկրի ենթակառույցները»: