Ամերիկյան կոալիցիան խոստովանել է ավելի քան հազար խաղաղ սիրիացիների սպանությունը
Այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված ամերիկյան կոալիցիան խոստովանել է ավելի քան հազար սիրիացի խաղաղ բնակչության սպանությունը:
Կոալիցիան իր վերջին զեկույցում հայտարարել է, որ 2014թ. ամառվանից մինչև 2018թ. ավարտը, ավելի քան 1190 սիրիացիներ են զոհվել իրենց իրականացրած անօրինական հարձակումների հետևանքով:
ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ը Սիրիայում միջազգային կոալիցիա է գլխավորում: 2014 թվականին իր կազմավորման օրից ի վեր, այդ կոալիցիան թիրախ է դարձրել Սիրիայի բնակելի տարածքները և հարյուրավոր մարդկանց սպանելուց բացի, ավերել է այդ երկրի հիմնաշենային կառույցները:
Կոալիցիան հիմնովին ավերել է Ալ-Ռաքքա քաղաքը: Սիրիան բազմիցս բողոքել է այդ հարձակումների դեմ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է հետևել այդ հարցին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչ օրս կտրուկ չի պատասխանել այդ հարձակումներին: Ի դեպ. Սիրիայի արտգործնախարարությունը Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դիմաց միջազգային կառույցների պահած լռությունն է համարում այդ հարձակումների գլխավոր պատճառը: