Ամերիկյան կոալիցիան խոստովանել է ավելի քան հազար խաղաղ սիրիացիների սպանությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103930-Ամերիկյան_կոալիցիան_խոստովանել_է_ավելի_քան_հազար_խաղաղ_սիրիացիների_սպանությունը
Այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված ամերիկյան կոալիցիան խոստովանել է ավելի քան հազար սիրիացի խաղաղ բնակչության սպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2019 13:27 Asia/Tehran
  • Ամերիկյան կոալիցիան խոստովանել է ավելի քան հազար խաղաղ սիրիացիների սպանությունը

Այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված ամերիկյան կոալիցիան խոստովանել է ավելի քան հազար սիրիացի խաղաղ բնակչության սպանությունը:

Կոալիցիան իր վերջին զեկույցում հայտարարել է, որ 2014թ. ամառվանից մինչև 2018թ. ավարտը, ավելի քան 1190 սիրիացիներ են զոհվել իրենց իրականացրած անօրինական հարձակումների հետևանքով:

ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ը Սիրիայում միջազգային կոալիցիա է գլխավորում: 2014 թվականին իր կազմավորման օրից ի վեր, այդ կոալիցիան թիրախ է դարձրել Սիրիայի բնակելի տարածքները և հարյուրավոր մարդկանց սպանելուց բացի, ավերել է այդ երկրի հիմնաշենային կառույցները:

Կոալիցիան հիմնովին ավերել է Ալ-Ռաքքա քաղաքը: Սիրիան բազմիցս բողոքել է այդ հարձակումների դեմ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է հետևել այդ հարցին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչ օրս կտրուկ չի պատասխանել այդ հարձակումներին: Ի դեպ. Սիրիայի արտգործնախարարությունը Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դիմաց միջազգային կառույցների պահած լռությունն է համարում այդ հարձակումների գլխավոր պատճառը: