Սիրիան մերժեց ԱՊԼ վերադառնալու նախապայմանը
Սիրիայի ԱԳ փոխնախարարը մերժեց իր երկրի՝ Արաբական պետությունների լիգա վերադառնալու ցանկացած նախապայման:
ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Ֆեյսալ Մեղդադը հավելել է. «ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցության առկախմանը վերջ տալու համար նախապայմաններ պարտադրելու ջանքերը չեն հաջողելու»:
Սիրիայի ճգնաժամը սկսվելուց հետո և արաբական որոշ երկրների ճնշման տակ, ԱՊԼ-ն 2011 թվականի նոյեմբերին առկախեց Սիրիայի անդամակցությունը:
Սիրիայի ԱԳ փոխնախարարը նաև ՄԱԿ-ին կոչ արեց բոյկոտել այս ամիս Բրյուսելում նախատեսված «Սիրիային աջակցողների» համաժողովը:
«Այն ինչն արևմտյան երկրները պատերազմի դաշտում չեն կարողացել պարտադրել Սիրիային, փորձում են պարտադրել քաղաքական միջոցներով, սակայն դա երբևէ իրականություն չի դառնա, քանի որ Սիրիայի ժողովուրդն ազատ, անկախ ու ինքնիշխան է»,-հավելել է Ֆեյսալ Մեղդադը: