Սիրիայի Սալամիեում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104190-Սիրիայի_Սալամիեում_պայթյունի_հետևանքով_7_մարդ_է_զոհվել
Սիրիայի Համահ նահանգի Սալամիե քաղաքում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 7 խաղաղ քաղաքացի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 08, 2019 18:25 Asia/Tehran
  • Սիրիայի Սալամիեում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

Սիրիայի Համահ նահանգի Սալամիե քաղաքում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 7 խաղաղ քաղաքացի:

Ուրբաթ օրը, Մեհր գործակալությունը հաղորդել է, որ թաքֆիրական ահաբեկիչները ռումբ են պայթեցրել «Սալամիե» քաղաքի արվարձաններում:

Մի այլ լուրի համաձայն, Սիրիայի բանակը Դեյր Էլ-Զոր նահանգի հարավային Ալ-Մայադին քաղաքի շրջակայքում հայտնաբերել է ԻԼԻՊ-ին պատկանող զինամթերքի արտադրման գործարան և նրանցից մնացած թունելների ցանց:

Դեյր Էլ-Զոր նահանգի ոստիկանությունը նույպես հաղորդել է, որ Ալ-Ռահբա պատմական ամրոցի մոտակայքում հայտաբերել է ԻԼԻՊ-ի ձեռքով զոհված սիրիացիների զանգվածային գերեզման:

Քրդական դեմոկրատական ուժերը հարձակվել են Ռաքքա նահանգում ԻԼԻՊ-ի գործակալների թաքստոցների վրա, ինչի ընթացքում ձերբակալել են այդ խմբի 63 ահաբեկիչների: