Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն անօգուտ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104414-Սիրիայում_ԱՄՆ_ի_ռազմական_միջամտությունն_անօգուտ_է
Ամերիկյան հատուկ ծառայության ուժերի հրամանատարը հաստատել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն անօգուտ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2019 13:12 Asia/Tehran
  • Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն անօգուտ է

Ամերիկյան հատուկ ծառայության ուժերի հրամանատարը հաստատել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն անօգուտ է:

ԱՄՆ-ի հատուկ ծառայության ուժերի հրամանատար Ռեյմոնդ Թոմասը, Սենատում լսումների  ժամանակ Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ ԱՄՆ-ի վարչակազմի հաղթանակի հայտարարության մասին ասել է. «Չի կարելի այդ կապակցությամբ օգտագործել հաղթանակ եզրույթը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի դեկտեմբերին, այն պատճառաբանությամբ, որ Սիրիայում ԻԼԻՊ-ը պարտություն է կրել, հայտարարեց, որ Սիրիայից հեռացնելու է ամերիկացի  2000 զինծառայողներին:

Սիրիայում 7 տարի տևած անօրինական ներկայության և  ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու ընթացքում, ԱՄՆ-ն չկարողացավ իրագործել Դամասկոսի օրինական իշխանության կործանման և տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի  դիրքերի  հզորացման ուղղությամբ իր նպատակները:

Թրամփն ի վերջո 2018 թվականին տեղեկացրեց Սիրիայից ամերիկացի զինծառայողներին հեռացնելու իր մտադրության մասին: