Սիրիայում հայտնաբերվել են ահաբեկիչներին պատկանող ամերիկյան ու իսրայելական զենքեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104564-Սիրիայում_հայտնաբերվել_են_ահաբեկիչներին_պատկանող_ամերիկյան_ու_իսրայելական_զենքեր
Սիրիայի անվտանգության ուժերը Ռիֆ Դամասկոսում հայտնաբերել ու առգրավել են ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 19, 2019 07:08 Asia/Tehran
  • Սիրիայում հայտնաբերվել են ահաբեկիչներին պատկանող ամերիկյան ու իսրայելական զենքեր

Սիրիայի անվտանգության ուժերը Ռիֆ Դամասկոսում հայտնաբերել ու առգրավել են ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ զենքերը ներառում են տասնյակ հազար փամփուշտ, բազմաթիվ հրթիռներ, հաղորդակցական սարքեր, ականներ, որոնք տեղադրված են եղել ստորգետնյա պահեստներում:

Հաղորդման համաձայն, այդ զենքերի մի մասը կիրառվում են ԱՄՆ-ի բանակում, իսկ 128 միլիմետրանոց ականանետերը՝ Իսրայելի բանակում:

ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի որոշ երկրների հետ միասին, 2011թ. Սիրիայում ճգնաժամ սկսվելուց ի վեր, սպառազինություն են ապահովել ահաբեկիչների համար: