Կատար.«Պարսիցծոցյան արաբական երկրները Իրանի հետ փոխըմբռնման գալու կարիք ունեն»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104891-Կատար._Պարսիցծոցյան_արաբական_երկրները_Իրանի_հետ_փոխըմբռնման_գալու_կարիք_ունեն
Կատարի փոխվարչապետ և ԱԳ նախարար Շեյխ Մոհամմեդ Բեն Աբդուլռահման Ալ-ե Սանին Պարսիցծոցյան արաբական երկրներին կոչ է արել փոխըմբռնման գալ Իրանի հետ: Նա ասել է.«Պարսիցծոցյան երկրները Իրանի հետ փոխըմբռնման գալու կարիք ունեն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 27, 2019 18:34 Asia/Tehran
  • Կատար.«Պարսիցծոցյան արաբական երկրները Իրանի հետ փոխըմբռնման գալու կարիք ունեն»

Կատարի փոխվարչապետ և ԱԳ նախարար Շեյխ Մոհամմեդ Բեն Աբդուլռահման Ալ-ե Սանին Պարսիցծոցյան արաբական երկրներին կոչ է արել փոխըմբռնման գալ Իրանի հետ: Նա ասել է.«Պարսիցծոցյան երկրները Իրանի հետ փոխըմբռնման գալու կարիք ունեն»:

Կատարի փոխվարչապետ և ԱԳ նախարար Շեյխ Մոհամմեդ Բեն Աբդուլռահման Ալ-ե Սանին, բրիտանական Գարդիան օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում ասել է.«Ոչ միայն Արաբիան, այլև Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրները պետք է  Իրանի հետ փոխըմբռնման հասնեն»:

Ալ-ե Սանին հավելել է.«Մենք բոլորս ապրում ենք մի տարածաշրջանում և պետք է փորձենք հասկանալ միմյանց և փոխըմբռնման գալ: Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրները մինչև 2017 թվականը նման դիրքորոշում էին որդեգրել, բայց Կատարի շրջափակումը փոխեց ամեն ինչ»:

Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը 2017 թվականի հունիսի 5-ին իրենց հակառակությունը հայտնեցին Արաբիայի գլխավորած արաբական հոսանքին: Ռիադը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և վերջինիս նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց բացի, իր ցամաքային, ծովային ու օդային սահմանները փակեց այդ երկրի առաջ:

Կատարի ԱԳ նախարարն ընդգծել է.«Այն նախագածերը, որոնք բացառում են իրանցիներին ու պաղեստինցիներին, երբեք չեն կարող հաջողությամբ ուղեկցվել»: