Հակասաուդական ցույցեր ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104897-Հակասաուդական_ցույցեր_ԱՄՆ_ում
Խաղաղության ակտիվիստները, բողոքելով Եմենի դեմ Սաուդյան ռեժմի հարձակումների դեմ, բողոքի ցույց են կազմակերել Նյու Յորքում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2019 19:09 Asia/Tehran
  • Հակասաուդական ցույցեր ԱՄՆ-ում

Խաղաղության ակտիվիստները, բողոքելով Եմենի դեմ Սաուդյան ռեժմի հարձակումների դեմ, բողոքի ցույց են կազմակերել Նյու Յորքում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի առջև:

 

Մի խումբ ամերիկացի ցուրացարներ, բողոքի ցույց են կազմակերպել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի առջև Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական կոալիցիայի կողմից Եմենի ժողովրդի շրջափակման և Ռիադին ցուցաբերվող Վաշինգտոնի ռազմական աջակցության դեմ:

Ցուցարարներն իրենց ձեռքերում պահել են ցուցանակներ, որոնց վրա գրված է եղել. «Հիվանդանոցների ռմբակոծությունը հանցագործություն է, Սաուդյան Արաբիայի շրջափակման հետևանքով, Եմենում զոհվել է 20 միլիոն մարդ, Դադարեցրեք Եմենում ռազմական հնացագործությունները»:

Ցուցարարներից մեկը որը ցույցին եկել էր դիմակով, իր ձեռքում պահել էր մի տիկնիկ, որպես Եմենի անմեղ երեխաների խորհրդանիշ:

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, վերջերս հայտարարեց, որ ամերիկացիների նվիրած սպառազինությունն ու զենքը տրամադրվել են Ալ Ղաիդային և Եմենի ահաբեկչական այլ խմբեին:

Եմենի վրա Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների հարձակումների հետևանքով, մինչ այժմ սպանվել է 16 հազար եմենցի, տասնյակ հազարավորները կորցրել են իրենց տունը: