Իրաքի ԱԳՆ.«Թեհրան-Բաղդադ հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105255-Իրաքի_ԱԳՆ._Թեհրան_Բաղդադ_հարաբերությունները_ռազմավարական_բնույթ_են_կրում
Իրաքի ԱԳ նախարարն ասել է.«Թեհրան-Բաղդադ հարաբերություններն արմատավորված են և ռազմավարական բնույթ են կրում»: Այս մասին հաղորդել ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2019 12:47 Asia/Tehran
  • Իրաքի ԱԳՆ.«Թեհրան-Բաղդադ հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»

Իրաքի ԱԳ նախարարն ասել է.«Թեհրան-Բաղդադ հարաբերություններն արմատավորված են և ռազմավարական բնույթ են կրում»: Այս մասին հաղորդել ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Բաղդադում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի ներկայությամբ կայացած Իրանի ու Իրաքի բանակցությունների փորձագիտական նիստում, Իրաքի ԱԳ նախարար Մոհամմեդ Ալի Ալ-Հաքիմն ասել է.«Երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ երկու երկրի բանակցությունները եղել են արդյունավետ»:

Նա հստակեցրել է.«Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկվել են այն  հիմնական հարցերը, որոնք արծարծվելու են Իրաքի պաշտոնատարների հետ Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի  առաջիկա հանդիպումներում»:

Ալ-Հաքիմը հույս է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Իրաք կատարելիք այցի և Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի ու վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի հետ նրա հանդիպումների արդյունքները կխթանեն երկկողմ համագործակցության ընդլայնումը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած բարձրաստիճան քաղաքա-տնտեսական պատվիրակությունը  վաղը մարտի 11-ին կմեկնի Իրաք: