Արտասահմանցի զբոսաշրջիկներն այցելել են Սիրիայի պատմամշակութային վայրեր
Մարտ 13, 2019 19:20 Asia/Tehran
Սիրիայում անվտանգության ու խաղաղության հաստատումից հետո, մի խումբ արտասահմանցի զբոսաշրջիկներ այցելել են Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթաքիա նահանգի պատմական վայրեր:
Սանա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայից, Կանադայից, և Շվեյցարիայից ժամանած 35 զբոսաշրջիկներից կազմված խումբն այցելել է Սալահեդդին Այուբի ամրոց և Ռաս Շամրա շրջանի Ուղարիթ քաղաք:
Զբոսաշրջիկներն այցելել են նաև Բասրի և Թադմար պատմական վայրեր:
Սիրիայում անվտանգության ու խաղաղության հաստատմամբ, այդ երկրի բանակը հնարավորություն է ստեղծել, որպեսզի զբոսաշրջիկներն անվտանգ այցելեն պատմամշակութային վայրեր:
Պիտակ