Գեներալ-մայոր Բաղերին ժամանել է Սիրիա
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին այցելել է Սիրիայի Դեյր Էլ-Զոր , Ալ-Մայադին և Ալբու Քամալ քաղաքների օպերատիվ գործողությունների տարածքներ: Նա հանդիպել ու բանակցել է սիրիացի մարտիկների և այդ երկրում իրանցի խորհրդականների հետ:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին, Սիրիայի արևելյան հատված կատարած այցի ընթացքում, քննարկել է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ մնացած տարածքների մաքրագործմանն ուղղված այդ երկրի բանակի ու ժողովրդական ուժերի գործողությունները :
Ալբու քամալ քաղաք գեներալ Բաղերիի մուտք գործելուն զուգահեռ, ամերիկյան անօդաչու թռչող սարքերն ու կործանիչները թռիչք են իրականացրեցին այդ տարածքի երկնքում, բայց Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շարունակել ե իր դիտարկումները օպերացիոն տարածքների խորքերում:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, ընդգծելով Սիրիայի տարածքն ամբողջությամբ ահաբեկիչներից մաքրելու անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Բաղերին ասել է.«Օտարերկրյա ուժերը պետք է լքեն Սիրիան»: