Իսրայելը փորձում է փոխել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի քվեարկության արդյունքները
Սիոնիստական ռեժիմը 26 երկրից պահանջել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում պաղեստիցիների «Վերադարձի իրավունք» ցույցերի մասնակիցների վրա Իսրայելի բանակի հարձակման հարցի քննարկումներում Իսրայելի դեմ չքվեարկել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նախատեսում է հինգշաբթի օրը քվերարկության դնել մի բանաձև, որտեղ պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» խաղաղ ցուցարարների վրա Իսրայելի բանակի հարձակումը որակվել է որպես պատերազմական հանցագործություն:
Սիոնիստական ռեժիմի 7-րդ ալիքի հաղորդմամբ, Իսրայելի ռեժիմի անվտանգության նախարար Եսրայիլ Քաթզը, հանդես գալով հաղորդագրությամբ, կոչ է արել ընկերակցել Սիոնիստական ռեժիմին և չքվեարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Իսրայելին դատապարտող բանաձևի օգտին:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ հանձնաժողովը հայտարարել էր, որ «Վերադարձի իրավունք» ցույցերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմը Գազայի բնակիչների դեմ պատերազմական հանցագործություն է գործել և այդ հանցագործությունների հեղինակները պետք է պատժվեն: