Իսրայելը փորձում է փոխել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի քվեարկության արդյունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105615-Իսրայելը_փորձում_է_փոխել_ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_խորհրդի_քվեարկության_արդյունքները
Սիոնիստական ռեժիմը 26 երկրից պահանջել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում պաղեստիցիների «Վերադարձի իրավունք» ցույցերի մասնակիցների վրա Իսրայելի բանակի հարձակման հարցի քննարկումներում Իսրայելի դեմ չքվեարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2019 13:49 Asia/Tehran
  • Իսրայելը փորձում է փոխել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի քվեարկության արդյունքները

Սիոնիստական ռեժիմը 26 երկրից պահանջել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում պաղեստիցիների «Վերադարձի իրավունք» ցույցերի մասնակիցների վրա Իսրայելի բանակի հարձակման հարցի քննարկումներում Իսրայելի դեմ չքվեարկել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նախատեսում է հինգշաբթի օրը քվերարկության դնել մի բանաձև, որտեղ պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» խաղաղ ցուցարարների վրա Իսրայելի բանակի հարձակումը որակվել է որպես պատերազմական հանցագործություն:

Սիոնիստական ռեժիմի 7-րդ ալիքի հաղորդմամբ, Իսրայելի ռեժիմի անվտանգության նախարար Եսրայիլ Քաթզը, հանդես գալով հաղորդագրությամբ, կոչ է արել ընկերակցել Սիոնիստական ռեժիմին և չքվեարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Իսրայելին դատապարտող բանաձևի օգտին: 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ հանձնաժողովը հայտարարել էր, որ «Վերադարձի իրավունք» ցույցերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմը Գազայի բնակիչների դեմ պատերազմական հանցագործություն է գործել և այդ հանցագործությունների հեղինակները պետք է պատժվեն: