Սաուդյան Արաբիայի բանտերում իրականացվող խոշտանգումների հետ կապված փաստաթղթեր են բացահայտվել
Guardian թերթը տեղեկացրել է,որ իր ձեռքի տակ ունի գաղտնի զեկույց՝ Սաուդյան Արաբիայում քաղբանտարկյալների խոշտանգման սարսափելի վիճակի մասին:
Guardian-ը գրել է.«Այս զեկույցը պատրաստվել է սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո, միջազգային ճնշումների արդյունքում Սաուդյան թագավոր Սալման Բին Աբդոլազիզի հրամանով: Զեկույցում անդրադարձ է կատարվել Սաուդյան արքայազն-գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հրամանով ձերբակալված տասնյակ քաղբանտարկյալների ֆիզիկական ծանր վիճակին»:
Զեկույցում առաջարկներ են ներկայացվել Սաուդյան թագավորին,որոնցից են քաղբանտարկյալներին ներում շնորհելը կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:
Ըստ հիշյալ զեկույցի՝ Սաուդյան թագավորը հրամայել է հետաքննություն անցկացնել Բին Սալմանի կարգադրությամբ ավելի քան 200 հոգու,այդ թվում տասնյակ կանանց ձերբակալման եղանակի կապակցությամբ:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն,որում Արաբիայի ռեժիմին կոչ է արել բացատրություններ տալ այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակի մասին: