Սիրիայի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Գոլանի վերաբերյալ Թրամփի նախաձեռնության դեմ
Բողոքելով Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ նախագահի անօրինական քայլի դեմ, Սիրիայի տարբեր քաղաքների բնակիչներն ընդգծել են Գոլանի սիրիական ինքնությունը:
Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ալ-Կամիշլի ,ալ-Սուայդա և ալ-Կունայտրա քաղաքների բնակիչները բողոքի ցույց անցկացնելով , դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը: Նրանք հայտարարել են,որ Թրամփի այդ քայլը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:
Ալ- Կամիշլի քաղաքում «Ալ-Շաաբ» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Նեզար Ասադն անդրադառնալով բռնագրավված Գոլանի արաբական ու սիրիական ինքնությանն ասել է.«Այս ինքնությանը հարվածելուն ուղղված ջանքերը ոչ մի արժենք չեն ներկայացնում»:
Ցուցարարներն ընդգծել են Գոլանի բռնագրավված լինելու փաստը և սիրիական այս տարածքն ազատագրելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին դեմ գնալով միջազգային իրավունքին և խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը, ստորագրել է հրամանագիր,որով Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Սիոնիստական ռեժիմի ինքնիշխանությունը՝ Սիրիայի Գոլանի բռնագրավված բարձունքների հանդեպ: