Սիրիայի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Գոլանի վերաբերյալ Թրամփի նախաձեռնության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105967-Սիրիայի_ժողովուրդը_բողոքի_ցույց_է_անցկացրել_Գոլանի_վերաբերյալ_Թրամփի_նախաձեռնության_դեմ
Բողոքելով Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ նախագահի անօրինական քայլի դեմ, Սիրիայի տարբեր քաղաքների բնակիչներն ընդգծել են Գոլանի սիրիական ինքնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2019 13:15 Asia/Tehran
  • Սիրիայի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Գոլանի վերաբերյալ Թրամփի նախաձեռնության դեմ

Բողոքելով Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ նախագահի անօրինական քայլի դեմ, Սիրիայի տարբեր քաղաքների բնակիչներն ընդգծել են Գոլանի սիրիական ինքնությունը:

Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝  ալ-Կամիշլի ,ալ-Սուայդա և ալ-Կունայտրա քաղաքների բնակիչները բողոքի ցույց անցկացնելով , դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը: Նրանք հայտարարել են,որ Թրամփի այդ քայլը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:

Ալ- Կամիշլի  քաղաքում «Ալ-Շաաբ» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Նեզար Ասադն անդրադառնալով բռնագրավված Գոլանի արաբական ու սիրիական ինքնությանն ասել է.«Այս ինքնությանը հարվածելուն ուղղված ջանքերը ոչ մի արժենք չեն ներկայացնում»:

Ցուցարարներն ընդգծել են Գոլանի բռնագրավված լինելու փաստը և սիրիական այս տարածքն ազատագրելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին դեմ գնալով միջազգային իրավունքին և խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը,  ստորագրել է հրամանագիր,որով Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Սիոնիստական ռեժիմի ինքնիշխանությունը՝ Սիրիայի Գոլանի բռնագրավված բարձունքների հանդեպ: