Ասադը Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին հորդորում է դիմադրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106048-Ասադը_Վենեսուելայի_կառավարությանն_ու_ժողովրդին_հորդորում_է_դիմադրել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասայի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է,որ Վենեսուելան դիմադրությամբ կհաջողի հաղթահարել երկրում տիրող ներկա ճգնաժամը և վերականգնել կայունությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2019 14:24 Asia/Tehran
  • Ասադը Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին հորդորում է դիմադրել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասայի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է,որ Վենեսուելան դիմադրությամբ կհաջողի հաղթահարել երկրում տիրող ներկա ճգնաժամը և վերականգնել կայունությունը:

Անդրադառնալով Վենեսուելայի դեմ  ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների  վարած քաղաքականությանն ու կիրառած պատժամիջոցներին,Բաշար Ասադն ասել է.«Որոշ արևմտյան երկրներ ու Միացյալ Նահանգներն այդ քաղաքականությունը վարում են այն երկրների նկատմամբ,որոնք դեմ են նրանց քաղաքականություններին»:

Ասադը հավելել է.«Այն ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, նման է Սիրիայում տեղի ունեցած դեպքերին:Նրանց նպատակն է այս երկրներին զրկել անկախ որոշում կայացնելու իրավունքից,ինչը հակասում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնագրին,որոնց համաձայն՝ պետք է հարգել երկրների ինքնիշխանության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Հանդիպման ժամանակ Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է.«Միացյալ Նահագներն իր քայլերով նպատակ ունի իշխել Վենեսուելային և այս երկրի ժողովրդին»:

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մուալեմը Արեասայի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Այս երկիրն ամեն գնով կազատագրի Գոլանի բարձունքներն իսրայելական օկուպացիայից»:

Վալիդ Ալ-Մուալեմն ընդգծել է.«Գոլանի բարձունքների նկատմամբ Սիրիայի իրավունքը չի փոխվել և Գոլանի բարձունքների ազատագրման համար ռազմական տարբերակը քննարկվում է»:

Դամասկոսում իր վենեսուելացի պաշտոնակից Խորխե Արեասայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Սիրիայի ԱԳ նախարարն ասել է.«Վենեսուելայի դեմ իրականացվող ոտնձգությունների  փորձը մենք ճաշակել ենք ահաբեկչության դեմ ութամյա պատերազմի ընթացքում,որն  ուղեկցվել է ԱՄՆ-ի սադրանքներով»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս ստորագրել է հրամանագիր,որով Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ: