Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106521-Բաշար_Ասադը_Դամասկոսում_հանդիպել_է_ՌԴ_նախագահի_հատուկ_ներկայացուցչին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել առավել ջանքեր գործադրել՝ այդ երկորւմ ահաբեկիչների վերջնական պարտության ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2019 18:57 Asia/Tehran
  • Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել առավել ջանքեր գործադրել՝ այդ երկորւմ ահաբեկիչների վերջնական պարտության ուղղությամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի և ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Վերշինինի գլխավորած պատվիրակության հետ Դամասկսում կայացած հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել ավելի շատ ջանքեր գործարդել՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին վերացնելու ուղղությամբ, քանի որ դրանք սպառնում են խաղաղ քաղաքացիների կյանքին:

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը, հույս հայտնելով այն կապակցությամբ, որ ահաբեկչությունն արամատախիլ անելու թեմայով Աստանայում տեղի ունեցած բանակցություններն արդյունք կունենան, հավելել է. «Բանակցություններում առաջնահերթությունը պետք է տրվի սիրիացի փախստականների վերադաձին և այդ երկրի վերակառուցմանը»: