Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել առավել ջանքեր գործադրել՝ այդ երկորւմ ահաբեկիչների վերջնական պարտության ուղղությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի և ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Վերշինինի գլխավորած պատվիրակության հետ Դամասկսում կայացած հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել ավելի շատ ջանքեր գործարդել՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին վերացնելու ուղղությամբ, քանի որ դրանք սպառնում են խաղաղ քաղաքացիների կյանքին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը, հույս հայտնելով այն կապակցությամբ, որ ահաբեկչությունն արամատախիլ անելու թեմայով Աստանայում տեղի ունեցած բանակցություններն արդյունք կունենան, հավելել է. «Բանակցություններում առաջնահերթությունը պետք է տրվի սիրիացի փախստականների վերադաձին և այդ երկրի վերակառուցմանը»: