Իր հանցագործությունները կոծկելու համար, Ալե Սաուդը շահարկում է ահաբեկչություն եզրույթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106726-Իր_հանցագործությունները_կոծկելու_համար_Ալե_Սաուդը_շահարկում_է_ահաբեկչություն_եզրույթը
Արձագանքելով Սաուդյան Արաբիայում 37 ընդդիմադիր և մեծամասնությամբ շիա քաղաքացիների մահապատժի իրականացմանը, Սաուդյան Արաբիայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտարարել է.«Սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանն իր հանցագործությունները կոծկելու համար, շաարկհում է ահաբեկչության երևույթը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 26, 2019 13:22 Asia/Tehran
  • Իր հանցագործությունները կոծկելու համար, Ալե Սաուդը շահարկում է ահաբեկչություն եզրույթը

Արձագանքելով Սաուդյան Արաբիայում 37 ընդդիմադիր և մեծամասնությամբ շիա քաղաքացիների մահապատժի իրականացմանը, Սաուդյան Արաբիայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտարարել է.«Սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանն իր հանցագործությունները կոծկելու համար, շաարկհում է ահաբեկչության երևույթը»:

Սաուդյան Արաբիայում, անվտանգության խախտման մեղադրանքներով, մահապատժի են ենթարկվել 37 քաղաքացիներ: Այս մասին տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը:

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Սուդյան Արաբիայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն հավելել է.«Ոտնահարված օրինական իրավունքների և ազատության պաշտպանության ճանապարհին քաղաքացիների հեղված արյունը ազատատենչների հզորության պատճառ կդառնա և նրանք իրենց ընտրած պայքարում առավել հաստատակամ կդառնան»:

Անդրադառնալով քաղաքական պատճառներով կամ անհիմն մեղադրանքներով  ու իրականությունները գլխիվայր ներկայացնելով Սաուդյան Արաբիայի քաղաքացիների սպանություններին, կոմիտեն հավաստել է.«Եմենի ժողովրդի, բահրենցիների ու այլ ժողովուրդների նկատմամբ սաուդցիների իրականացրած հանցագործությունները օրինական հետապնդման չենթարկվելը ու հենց սաուդցիների իրավունքների շարունակական խախտումը պատճառ են դարձել, որպեսզի  սաուդցի իշխանները շարունակեն հացագործությունները»:

Կոմիտեն շեշտել է.«Միջազգային հանրությունը պետք է լրջորեն գործի անցնի սաուդցի իշխաններին դատապարտելու և պատժելու համար»: