Իրաքի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի դեսպանության քայլը
Ապրիլ 28, 2019 13:01 Asia/Tehran
Կիրակի օրը, Իրաքի արտգործնախարարությունը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունից պահանջել է ֆեյսբուքյան էջից հեռացնել հակաիրանական դիրքորոշումները:
Նշելով, որ այդ քայլը չի համապատասխանում Իրաքի արտգործնախարարության սահմանադրությանը, Իրաքի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի դեսպանությունից պահանջել է խուսափել հարևան ու բարեկամ երկրների հետ Իրաքի հարաբերությունների վրա ազդող հայտարարություններից:
Անցած գիշեր, Իրաքի արտգործնախարար Մոհամմեդ Ալի Ալ-Հեքիմը հրահանգել է արտգործնախարարություն կանչել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության հավատարմատարին:
Անցած հինգշաբթի օրը, Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում անհիմն մեղադրանքներ էր ուղել ԻԻՀ դեմ:
Պիտակ